12651 դիտում
20:55 22-07-2016
Ազգային անվտանգության ծառայությունը նոր հայտարարություն է տարածել․ ձերբակալվել են զինված խմբի աջակիցներ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված դատավարական եւ օպերատիվ-հետախուզական տվյալների մշակման ու իրացման արդյունքում ձերբակալվել է խմբի անդամների հետ հանցավոր կապերի մեջ գնտվող անձանց խումբ, ովքեր աջակցել են նախկինում կատարված հանցանքներին եւ ներկայումս շարունակում են օժանդակել նախապատրաստվող նոր հանցագործություններին:
Մասնավորապես, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները ներկայումս անմիջականորեն ուղղորդում եւ ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող իրենց հանցակիցներին, կազմակերպելու եւ իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող եւ բախումներ հրահրող սադրիչ եւ հանցավոր գործողություններ:
Մասնավորապես, այս կապակցությամբ հուլիսի 21-ին ձերբակալվել է Վ. Գ.-ն, ով ապօրինի կերպով զենք, այդ թվում՝ նռնակ կրելով փորձել է հասնել Խորենացի փողոցի արգելափակված հատված, սակայն նրա հանցավոր գործողությունները խափանվել են մինչեւ նշված վայր հասնելը:
Բացի այդ, հուլիսի 22-ին ձերբակալվել է Մ.Ա.-ն, ով փորձել է բենզինով եւ յուղով շշալցված պայթուցիկները («մոլոտովի կոկտեյլ») պոլիէթիլենային տոպրակներով տեղափոխել Խորենացի փողոցի արգելափակված հատվածը եւ դրանք օգտագործել պատեհ առիթի դեպքում:
Ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ զինված խմբին հանցակցելու իրական մտադրություններ ունեցող այլ անձինք եւս անհատականացված են եւ ներկայումս գտնվում են իրավասու պետական մարմինների մշտադիտարկման ներքո: Նրանց հնարավոր հանցավոր գործողությունների կասեցման կամ խափանման համար ձեռնարկվում են օրինական եւ հասանելի բոլոր միջոցները:
Նկատի ունենալով վերոնշյալը, Ազգային անվտանգության ծառայությունը խստագույնս հորդորում է քաղաքացիներին մարդկանց կուտակումների վայրերում դրսեւորել շրջահայացություն, տարօրինակ վարքագիծ կամ կասկածելի առարկաներ նկատելու դեպքում անհապաղ լքել համապատասխան տեղանքը եւ այդ մասին անմիջապես տեղյակ պահել իրավապահ մարմիններին, ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
35880 դիտում
20:38 08-10-2020
Դավաճանության կասկածանքով սպա է ձերբակալվել. Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել
7757 դիտում
21:28 24-03-2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել
9027 դիտում
17:14 28-09-2020
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
1207 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1045 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը