52493 դիտում
08:20 22-07-2016
43-ամյա բարերար կինը օգնության ձեռք մեկնեց նաև 11-հոգանոց, 5 անչափահաս երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոլանդիայի քաղաքացի 43-ամյա Ջուլիետա Զաքարյանի 13 տարվա բարեգործությունից պարբերաբար բաժին է հասնում նաև Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 18 փողոցում սոցիալական և կենցաղային պայմաններից գրեթե զուրկ Սողոյանների 11-հոգանոց բազմազավակ ընտանիքին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընտանիքի <<հենասյունը>>՝ 57-ամյա Մերուժան Սողոյանը, տառապում է բազմաթիվ ծանր հիվանդություններով:
Ստանալով ընդամենը 28 հազար դրամ թոշակ՝ ամեն անգամ կանգնում է խնդրի առաջ՝ լույսի գումար վճարել, հացի և մյուս մթերքների պարտքերը տալ, թէ՞ դեղորայք և այլ անհաժեշտ ապրանքներ գնել: Նրա 2 որդիները նույնպես անգործունակ են հիվանդության պատճառով և արդեն 8 տարի է գերդաստանով <<ծվարել>> են կիսակառույց շինությունում:
Ընտանիքում մեծացող 5 անչափահաս երեխաներից մեկը նույնպես ունի տեսողական խնդիրներ:
[color=#EF2929]
Shamshyan.com-[/color]ի հետ զրույցում Մերուժանը նշեց, որ տևական ժամանակ լույս չեն ունեցել, և միայն հարևանի գթասրտության շնորհիվ արդեն մեկ ամիս է միացրել են: Ընտանիքի 11 անդամներից և ոչ մեկը չունի գրանցում, քանի որ դա կապված է մեծ չափի գումարների հետ:
Ջ. Զաքարյանը հաճախակի է այս ընտանիքի համար սնունդ, հագուստ և գումար ուղարկում, որի համար արժանացավ նրանց շնորհակալական խոսքերին և խոստացավ որ կաջակցի նաև Մերուժանի և երեխայի առողջական խնդիրների բուժմանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
29140 դիտում
16:46 27-07-2016
Բարերար կինը հերթական անգամ օգնության ձեռք մեկնեց Խարբերդի մանկատան երեխաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ