211652_close_icon
views-count2197 դիտում article-date 14:46 21-07-2016

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը 48 ժամ են տվել ԻՊ գրոհայիններին՝ լքելու Մանբիժը

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին 48 ժամ են տվել, որպեսզի նրանք հեռանան Մանբիժ քաղաքից, հաղորդում է France Press-ը: «Այս քայլը վերջին հնարավորությունն է ԻՊ-ի գրոհայինների համար՝ քաղաքը լքելու»,-նշել են քաղաքի ռազմական խորհրդում: Ինչպես ընդգծում է գործակալությունը, այդկերպ զինվորականները փորձում են պահպանել քաղաքում մնացած խաղաղ բնակիչների կյանքը: 1 ամսից ավելի է, ինչ Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիժ քաղաքի համար մարտեր են ընթանում: Բացի կոալիցիոն ուժերից, մարտերին մասնակցում են նաև քուրդ զինյալներ: Քաղաքի բնակչությունը մինչև հակամարտությունը հաշվվում է 70 հազարից ավելի:

Նմանատիպ նյութեր