211652_close_icon
views-count1730 դիտում article-date 15:07 20-07-2016

Հուլիսի 11-15-ը Երևանի փողոցներում ու բակերում նորերով է փոխվել 489 վնասված լամպ. լուսանկարներ

Երևանի քաաղքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 489 վնասված լամպ: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 4 փողոց և 4 բակային տարածք: Վերացվել են այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա թերությունները: Ընթացքում են Նուբարաշենի խճուղու արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: «Երքաղլույս» ՓԲԸ-ից նաև տեղեկացնում են, որ առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր