71683 դիտում
21:57 17-07-2016
Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն, վաղը պետք է կայանար սպանված գնդապետի որդու հարսանիքը
Ոստիկանության պարեկապահակային գնդի վրա հարձակման հետեւանքով սպանված, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանն արդեն 20 տարուց ավելի աշխատում էր ոստիկանության համակարգում: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Գնդապետը ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին: Գերազանց ծառայության համար արժանացել է երկու տասնյակ խրախուսանքների»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Արթուր Վանոյանն ամուսնացած էր, ունի երեք երեխա:
Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն, վաղը պետք է կայանար սպանված գնդապետի որդու հարսանիքը։
[color=#CC0000]
SHAMSHYAN.com-ը ցավակցում է Ա․ Վանոյանի ընտանիքի անդամներին և դատապարտում տեղի ունեցած սպանությունը։[/color]