Ստեղծվել է թեժ գիծ՝ Թուրքիայում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար. ՀՀ ԱԳՆ
                        ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ստեղծվել է թեժ գիծ՝ Թուրքիայում  աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար:  Այս մասին Twitter-ի  իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա մասնավորպես գրել է. «Հայտնում ենք, որ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

