Գեր տղամարդկանց վաղաժամ մահանալու վտանգն ավելի մեծ է, քան կանանց. հետազոտություն
Ավելորդ քաշով տառապող տղամարդիկ 3 անգամ ավելի շատ են դատապարտված վաղաժամ մահվան, քան կանայք: Այդ են վկայում հետազոտությունները:
Գիտնականները եկել են այն համոզման, որ աշխարհում գիրացման հետևանքով մահացության դեպքերն ավելի շատ են, քան պատերազմի և ծխելու:
Մի քանի առաջատար երկրներից հավաքված գիտնականների խումբը ողջ աշխարհում 189 հետազոտության տվյալներ է հավաքել, որոնց մասնակցել է մոտ 4 մլն մարդ:
Հայտնի Lancet բժշկական ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում վաղաժամ մահացության 2-րդ պատճառը ծխելուց հետո համարվում է գիրությունը:
Միջին հաշվով՝ գեր մարդիկ 3 տարի ավելի շուտ են մահանում, քան նորմալ քաշ ունեցողները: Գիտնականների եզարահնգումները հակասում են այսպես կոչված գիրացման պարադոքսին, համաձայն որի գեր մարդիկ ավելի աշխույժ են լինում, քան նորմալ քաշ ունեցող մարդիկ:
Երկիր մոլորակի բակչության գրեթե 30 %-ը՝ 2.1 մլրդ մարդ, տառապում է գիրացումից: