1967 դիտում
16:46 11-07-2016
Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաները՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ մեկ բեմում
Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 9-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում առաջին անգամ անցկացված «Մենակատարներ» ոչ մրցութային անվանակարգի լավագույն մասնակիցները, Սերգեյ Սմբատյանի գլխավորած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ միասին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ են ունեցել գալա-համերգով:
Համերգի դիրիժորն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը:
Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, վարչական շրջանների ղեկավարներ:
Համերգային ծրագրի շրջանակում մայրաքաղաքի երաժշտական 10 դպրոցների 12 սաները նվագախմբի հետ կատարել են աշխարհահռչակ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ:
Համերգի ավարտին ներկաները, որոնց թվում եղել են նաև բազմաթիվ երաժշտագետներ, նշել են, որ երեխաների կատարումները ոչնչով չեն զիջել արհեստավարժ երաժիշտներին:
Նմանատիպ նյութեր
1516 դիտում
18:40 02-02-2016
Երաժշտական և արվեստի դպրոցների սաները կապահովվեն երաժշտական գործիքներով
3263 դիտում
15:48 15-11-2017
Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները Ֆրանսիայում մասնակցել են փողային նվագախմբի համերգին
Այս բաժնից
409 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
829 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
715 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը