3245 դիտում
15:48 15-11-2017
Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները Ֆրանսիայում մասնակցել են փողային նվագախմբի համերգին
Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի նախաձեռնությամբ, մեկնել են Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաք՝ մասնակցելու հայ-ֆրանսիական միացյալ նվագախմբի համերգին:
Մասնավորապես, երաժշտական դպրոցի սաներն իրենց երաժշտական ունակությունները դրսևորելու հնարավորություն են ունեցել դիրիժոր Ֆիլիպ Էրվեի ղեկավարությամբ՝ Պլեսի Ռոբինսոնի փողային նվագախմբի հետ կայացած համերգում: Ֆ. Էրվեն նաև փողային նվագախմբի 4-օրյա դասընթացներ է անցկացրել Հայաստանից ժամանած երեխաների համար:
Երևանի քույր քաղաքում գտնվելու ընթացքում երաժշտական դպրոցի սաները նաև հանդիպել են տեղի երաժշտական դպրոցի իրենց հասակակիցների հետ:
Նշենք, որ այցը կազմակերպվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի և Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Պլեսի Ռոբինսոնի և Արաբկիր վարչական շրջանի միջև մշակութային ու կրթական ոլորտների համագործակցությունը խթանելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
6916 դիտում
22:58 18-06-2018
Երևանում կայացել է տոնական համերգ՝ նվիրված Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 35-ամյակին
1523 դիտում
13:36 10-02-2016
Երիտասարդական նվագախմբի երաժիշտները վարպետության դասեր են անցել Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կվինտետում
Այս բաժնից
691 դիտում
14:18 13-01-2025
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
679 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
664 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան