Պորտուգալացի երեխան փորձում է հանգստացնել արտասվող ֆրանսիացի երկրպագուին. տեսանյութ
Եվրո-2016-ի եզրափակիչ խաղը շոկի մեջ գցեց պարտված կողմին` Ֆրանսիային և աննկարագրելի էքստազ առաջացրել Պորտուգալիայում և պորտուգալական թիմի երկրպագուների շրջանում:
Շատ հուզիչ տեսարան են ֆիքսել տեսախցիկները, երբ Ֆրանսիա-Պորտուգալիա խաղից (0:1) հետո պորտուգալացի երեխան փորձում է սփոփել ֆրանսիացի երկրպագուին, որը արտասվում է: Ինչպես երևում է, երեխային հաջողվում է ճիշտ խոսքեր գտնել: