14 տարի առաջ գրանցվեց ֆուտբոլի պատմության լավագույն սեյվերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2003 թվականի ապրիլի 13-ին Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Դևիդ Սիմենը դարձավ ֆուտբոլի պատմության մեջ լավագույն սեյվերից մեկի հեղինակը:
Դա տեղի ունեցավ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչում` «Շեֆիլդի» հետ խաղում: Սիմենը, որն այդ ժամանակ արդեն 39 տարեկան էր, իր կարիերայի 1000-րդ հանդիպումն էր անցկացնում:
Անհավանական սեյվ կատարելով, Սիմենը պահպանեց թիմի հաղթական հաշիվը` 1:0: «Արսենալը» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ էլ հաղթելով «Սաութհեմփթոնին», նվաճեց Գավաթը: Շատերն այս սեյվը համարում են պատմության մեջ լավագույնը: