Զատկի այս հրաշալի օրը ես աղոթում եմ Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար. Ջ. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական անդրադարձն է կատարել Արցախի հիմնախնդրին:
Twitter-ի իր միկրոբլոգում Ուորլիքը գրել է. «Զատկի այս հիանալի օրը ես աղոթում եմ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար»:
Գրառման վերջում ամերիկացի համանախագահը նշել է նաև, որ հարկավոր է գտնել մի ուղի, որով Միացյալ Նահանգները կկարողանան աջակցել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին: