211652_close_icon
views-count10651 դիտում article-date 09:28 18-06-2016

«Ռեկետ» թիվ 152 մանկապարտեզում. Տնօրենն ավելի հեռու է գնացել. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող թիվ 152 մանկապարտեզի տնօրինությունը սկսել է իր սաներից բավականին մեծ գումարներ պահանջել: Հավանաբար մանկապարտեզի տնօրենը՝ տիկին Զիտտա Նազարյանը, որոշել է մանկապարտեզի սաների ծնողների հաշվին իր ամառային հանգիստն անցկացնել էկզոտիկ որևէ երկրում։ «ՉԻ» տեղեկություններով՝ մանկապարտեզի տնօրենը՝ Նազարյանը, 10-հազարական դրամ է պահանջել երեխաների ծնողներից՝ բացատրելով, որ դրանից 6 հազար դրամով պետք է ավարտական հանդեսի շրջանակներում բեմադրված պարի հագուստ զնել, 4 հազարն էլ՝ վինետկայի գումար է։ Ընդ որում տնօրենը կոնկրետ մատնացույց է արել պարի հագուստի ձեռքբերման տեղը։ Սա էլ մի կողմ, երբ ծնողները ասել են, թե հնարավորություն ունեն անվճար մեկ օրով վերցնելու պարի հանդերձանք, ըստ այդմ պետք չէ լրացուցիչ ծախսեր անել, տնօրենը հրաժարվել է առաջարկից ու ավելի հեռուն գնացող հայտարարություններ է արել։ Մասնավորապես նա ասել է, թե ծնողների հաշվին ձեռքբերվող հանդերձանքը մնալու է մանկապարտեզին, որպեսզի հաջորդ սերունդներն էլ օգտագործեն դրանք։ Տնօրենի անհասկանալի պահվածքի վերաբերյալ ծնողները ահազանգել են Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարան։ Հաջորդ օրը մանկապարտեզի տնօրենը մանկապարտեզ է հրավիրել երեխաների ծնողներին ու նրանցից ամեն մեկին ստորագրել է տվել նամակ, թե իբր մանկապարտեզի տնօրինությունը վերադարձրել է հավաքած գումարը։ Ծնողներն էլ ստորագրել են՝ կարծելով, թե դրանից հետո կստանան իրենց գումարները։ Բայց՝ ոչ։ Տնօրեն Զիտտա Նազարյանը ոչ միայն չի վերադարձրել գումարները, այլև հաջորդ օրը պարտավորեցրել է ծնողներին ևս 4 հազար դրամ վճարել՝ դաստիարակներին նվերներ գնելու պատրվակով։ Այսինքն՝ ամեն երեխայից տնօրենը որոշել է «պոկել» 14 հազար դրամ։ Մեր տեղեկություններով՝ «ռեկետի» թիրախ հանդիսացող տվյալ խումբը բաղկացած է 30 հոգուց»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր