Միջնորդներն արագացնում են ԼՂՀ կարգավորման գործընթացը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այլևս ակնհայտ է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների միջնորդները փորձում են գործընթացն արագացնել՝ ինչ-որ փաստաթղթի ստորագրման հասնելու նպատակով:
Հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին օրերին հնչած հայտարարությունները վկայում են այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկա շաբաթներին պլանավորում են Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև նոր հանդիպում կազմակերպել, որի ընթացքում արդեն հնարավոր բանակցությունները կթևակոխեն կոնկրետ փաստաթուղթ քննարկելու փուլ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս արագացման պատճառը ապրիլի քառօրյա պատերազմն է, բայց իրականում ստեղծված իրավիճակն ավելի լուրջ է:
Կասկածից վեր է, որ միջնորդների համար ակնհայտ է՝ եկող տարվա խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի կառավարման համակարգը լրջագույն փոփոխության է ենթարկվելու, և անկախ նրանից՝ գործող իշխանությունները կլինեն ղեկի մոտ, թե ոչ, ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները ներկայիս ֆորմատով չեն կարողանա շարունակվել: Հայաստանի իշխանությունը ներկայացնող պաշտոնյան, տվյալ դեպքում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, այլևս հնարավորություն չի ունենա միանձնյա որոշումներ կայացնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]