211652_close_icon
views-count1899 դիտում article-date 09:15 04-07-2016

128 հակակարկտային կայանքներից ցրվել է կարկտավտանգավոր 7 ամպ, կատարվել է 19919 կրակոց

Հուլիսի 3-ին, ժամը 13.36-ից մինչև ժամը 19.36-ը ընդամենը թվով 128 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 7 ամպ, կատարվել է 19919 կրակոց: Դիտարկվող տարածքներում Շիրակի մարզի Մեծ Սարիար և Կրաշեն համայնքներում տեղացել է թույլ կարկուտ, նշված համայնքները չեն պաշտպանվում Հիդրոմետ ծառայության կողմից: *** Հուլիսի 3-ին, ժամը 13.36-ից մինչև ժամը 19.36-ը Ընդամենը թվով 128 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2, 4 և 1 ամպ, կատարվել է 19919 կրակոց: Դիտարկվող տարածքներում Շիրակի մարզի Մեծ Սարիար և Կրաշեն համայնքներում տեղացել է թույլ կարկուտ, նշված համայնքները չեն պաշտպանվում Հիդրոմետ ծառայության կողմից *** Հուլիսի 3-ին, ժամը 17.22-ից մինչև ժամը 19.36-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 20 կայանքից Արագածոտնի մարզի Արագածավան, Ոսկեհատ, Ոսկեվազ, Լուսակն, ՈՒջան և Ղազարավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2579 կրակոց: *** Հուլիսի 3-ին, ժամը 17.23-ից մինչև ժամը 18.42-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 84 կայանքից Արմավիրի մարզի Վանանդ, Նոր Կեսարիա, Տալվորիկ, Շենավան, Բերքաշատ, Գետաշեն, Նալբանդյան, Արաքս, Արտամետ, Կողբավան, Բագարան, Երվանդաշատ, Քարակերտ և Լեռնագոգ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 15262 կրակոց: *** Հուլիսի 3-ին, ժամը 17.04-ից մինչև ժամը 18.22-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 15 կայանքից Լոռու մարզի Մեդովկա, Միխաելովկա, Ամրակից, Լեջան, Ագարակ, Գարգառ, Վարդաբլուր և Գյուլագարակ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1033 կրակոց: *** Հուլիսի 3-ին, ժամը 14.33-ից մինչև ժամը 14.54-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 2 կայանքից Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 100 կրակոց: *** Հուլիսի 3-ին, ժամը 13.36-ից մինչև ժամը 14.54-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 7 կայանքից Շիրակի մարզի Կամո, Մանթաշ, Վահրամաբերդ և Քեթի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 945 կրակոց:

Նմանատիպ նյութեր