12415 դիտում
13:20 03-07-2016
Ռուսաստանից Անթալիա մեկնող զբոսաշրջիկների թիվը 10 անգամ գերազանցում է առաջարկը ոլորտում
Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը մոտ 10 անգամ գերազանցում է շուկայում առկա իրական առաջարկը: Այս մասին հայտնել է ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի ղեկավար Մայա Լոմիձեն` Риа Новости-ն տված հարցազրույցում:
Զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ զբոսաշրջության ոլորտում սահմանափակումների վերացման արդյուքում Թուրքիա մեկնող քաղաքացիների կողմից զանգերը կրկին սկսվել են հնչել գրասենյակներում, իսկ Անթալիայում հանգստանալ ցանկացողների թիվը գրեթե 10 անգամ գերազանցում է ոլորտի հնարավորություններն այս պահին:
Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ճգնաժամը սկսվել էր դեռևս 2015 թ-ի նոյեմբերին, երբ թուրքական կործանիչը խոցել էր ռուսական Су-24-ը, ինչից հետո Ռուսաստանը մի շարք տնտեսական սահմանափակումներ էր կիրառել Թուրքիայի նկատմամբ:
Նմանատիպ նյութեր
4823 դիտում
20:04 29-06-2016
Էրդողանը խոստացել է ապահովել Ռուսաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների անվտանգությունը
1117 դիտում
23:53 15-05-2023
Վրաստան հայ այցելուների թիվը 4,5 անգամ գերազանցում է ադրբեջանցիների թվին
2306 դիտում
17:47 20-01-2022
Չավուշօղլուն Միրզոյանին հրավիրել է Անթալիա. ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է. Sputnik Արմենիա
Այս բաժնից
862 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
736 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
796 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ