Հունաստանը չի արգելափակի ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը
Հունաստանի իշխանությունները չեն խոչընդոտի ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների երկարաձգմանը, գրում է Bloomberg պարբերականը՝ հղում անելով գերմանացի բարձրաստիճան աղբյուրին:
Վերջինս նշել է, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը դեռևս մարտ ամիսն է ասել, որ պատժամիջոցները պետք է գործեն այնքան ժամանակ, մինչև կիրագործվեն մինսկյան բոլոր համաձայնությունները:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը ենթադրում է, որ պատժամիջոցների երկարաձգումը կարող է քննարկվել հունիսի վերջին տեղի ունենալիք ԵՄ գագաթաժողովում, իսկ Հունաստանը չի կարողանալու արգելափակել որոշումը: