Բանգլադեշի ոստիկանությունը գրոհով ազատագրել է ռեստորանում պատանդ վերցվածներին. ԻՊ գրոհայինները սպանվել են
Բանգլադեշի ոստիկանությունը ավարտել է Դաքքայի ռեստորաններից մեկում պատանդ վերցվածներին ազատ արձակելու օպերացիան, հաղորդում է Ria Novosti-ն:
Սպանվել են բոլոր ահաբեկիչները: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Հարձակումն իրականացվել էր երեկ երեկոյան: Ռեստորանը գտնվում է Դաքքայի թաղամասերից մեկում, որտեղ տեղակայված են դեսպանատներ, և մեծ հեղինակություն է վայելում օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում: