4378 դիտում
10:56 01-07-2016
40-ամյա Անահիտը Թուրքիայում 6 ամիս սեռական շահագործման է ենթարկվել. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» զրուցակիցն է սեռական շահագործման ենթարկված՝ թրաֆիքինգի հերթական զոհ, այժմ նաև դատարանի վճռով տուժող ճանաչված 40-ամյա Անահիտը (անունը փոխված է): Նա ևս թրաֆիքինգի է ենթարկվել Թուրքիայում, բայց ի տարբերություն այդ վիճակում հայտնված այլ կանանց, Անահիտն այդպես էլ չկարողացավ կրկին ինտեգրվել հասարակությանը:
Անահիտը թրաֆիքյորների, ինչպես ինքն է ասում՝ «ձեռքի խաղալիքը եղավ գրեթե կես տարի»: Հայաստան վերադառնալուց հետո էլ այդ թուրքական գերությունը հետապնդում է նրան:
«Անընդհատ այդ շահագործման տեսարանները, թուրք ու քուրդ տղամարդկանց հպումները, զրկանքներն ու ստորացումները հանգիստ չեն տալիս ինձ: Մի պահ ինձ թվաց՝ կխելագարվեմ ու էդպես էլ կլիներ, եթե հարազատներս կողքիս չլինեին, ժամանակին հոգեբույժի չդիմեին: Այդ կես տարին ինձանից խլեց ապրելու, դիմացինիս հավատալու կարողություններս ու ամենացավալին՝ ադեկվատությունս: Ինձ տարան հոգեբուժարանի, պարզվեց՝ ունեմ լուրջ հոգեկան խնդիրներ, այժմ հաշվառված եմ հոգեբուժարանում: Հոգեբույժի հսկոսության տակ եմ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1589 դիտում
16:33 25-10-2014
Թուրքիայում ընկերոջն իրեն սեռական շահագործման մեջ մեղադրած 20-ամյա Զոյայի դատական քննությունն ավարտվեց
1603 դիտում
16:30 25-03-2023
24-ամյա կինը 2021թ․ նոյեմբերից ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիքինգի համար մեղադրվող կինը կալանավորվել է
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2323 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»