211652_close_icon
views-count4609 դիտում article-date 17:24 29-06-2016

Դուք այլևս «Հայկական ժամանակ»-ի լրագրող չեք. Ն. Փաշինյանը՝ Ն. Զոհրաբյանին, Հեղինե Բիշարյանն էլ` Նիկոլին` «համբալ, ոչխար»

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԸՕ շուրջ քննարկումների ժամանակ, վեճի մեջ մտնելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ, վերջինիս կոչ արեց իրականության զգացումը չկորցնել: «Դուք այլևս «Հայկական ժամանակ» -ի լրագրող չեք, որ կատարյալ խոսքի ազատություն ունենաք: Զգույշ եղեք, էքստազի մեջ մի՛ ընկեք, տենց բառեր մի՛ օգտագործեք, որ Ձեզ թույլ չեն տվել ձեզ օգտագործել»,-ասաց նա: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների ժամանակ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանն ինչ –ինչ ակնարկներ արեց` ասելով, որ իր այն հայտարարությունից հետո, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հավակնում է լինել միակ ընդդիմությունը, դահլիճում բավական հաճախ սկսել են «հոգեխանգարմունքի սեանսներ տեղի ունենալ»։   Նաև ավելի կոնկրետ ասաց. «Տիկին Զոհրաբյան, մենք գիտեք ձեր չափը, Ձեր պայմանավորվածությունները, թե մինչև ուր կարաք խոսաք»: Ն. Զոհրաբյանը, բնականաբար, անաարձագանք չթողեց, ասելով, որ այն, ինչ հնչեց բացարձակ սուտ և ապատեղեկատվություն` տղամարդուն ոչ վայել: «Ես իմ արժանապատվությունից ցածր եմ համարում այսուհետ նման անբարո, տղամարդուն ոչ վայել պահվածքին անդրադառնալը»,- ավելացրեց Ն.Զոհրաբյանը:    Քանի որ Ն. Փաշինյանի մեղադրանքները միայն ԲՀԿ-ի դեմ չէին, այլ նաև «Հայկական վերածնունդ»- ՕԵԿ-ի և անգամ` ՀԱԿ-ի, կոնկրետ` իշխանության խամաճիկը լինելու վերաբերյալ, ապա ոչ պակաս տաքարյուն Հեղինե Բիշարյանն էլ տեղից բղավեց. «Համբա՛լ, ոչխար, ա՛յ իշխանության կամակատար, ա՛յ իշխանության հաճախորդ, ձենդ կտրի, անասուն, թե չէ էս շիշը կտամ գլխիդ»:

Նմանատիպ նյութեր