Հայհոյանքը դանակահարության պատճառ է դարձել. Արմանը դանակահարել է Պայքարին
Արման Գաբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Պայքար Վարդանյանի կողմից իր հասցեին արված հայհոյանքից առաջացած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Պ. Վարդանյանի մարմնին՝ դիտավորությամբ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: