51-ամյա տանտերը տնվորին «բռնացրել է» աղջկա հետ, ինչն էլ դանակահարության պատճառ է դարձել
51-ամյա Ռաֆիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Երևան քաղաքից գալով Գյումրի, գնացել է Գյումրիի` իրեն պատկանող թիվ N տուն, որտեղ շուրջ 4 ամիս ժամանակով իր թույլտվությամբ բնակվել է ծանոթը` Երեմ Վարդանյանը:
Մտնելով տուն և նկատելով Ե.Վարդանյանին անծանոթ աղջկա հետ` դիտողություն է արել նրան այդ հարցով, որը վերաճել է վիճաբանության և շարունակվել բակում, որտեղ Ռ. Գրիգորյանն իր մոտ եղած դանակով Ե. Վարդանյանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ երկու անգամ հարվածել է վերջինիս և նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգքրի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: