43536 դիտում
19:44 27-06-2016
Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից ձորակում 49-ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով կալանավորվել է 16-ամյա տղա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Բադալյանը միջորդություն է ներկայացրել Երևանի կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի մշտական բնակության վայր չունեցող, 16-ամյա Սերյոժա Համբարձումյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վերջինս կասկածվում է հունիսի 24-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից ձորակում 49-ամյա Արսեն Պողոսյանին սպանելու մեջ:
Դատավոր Էդիկ Ավեստիսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Համբարձումյանը դատարանից տեղափոխվել է Աբովյան քրեակատարողական (անչափահասների) հիմնարկ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/24/88750/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 24-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից ձորակում՝ Զանգվի ափի մոտ, տղամարդու դի կա:
Նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1878 դիտում
12:41 17-02-2021
Բարեկարգվում է Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից տարածքը