68316 դիտում
22:33 07-04-2020
Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալված 20-ամյա ծառայակիցը կալանավորվել Է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Գեղարքունիքի մարզի բնակիչ, ժամկետային զինծառայող, 20-ամյա Արսեն Պետրոսյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ապրիլի 3-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանին իրեն ամրակցված ինքնաձիգով սպանելու մեջ, ինչի առթիվ Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր օր-ի 306 .1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Պետրոսյանը կալանավորվել է:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/05/1151712/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ապրիլի 3-ին Հայաստանի քննչական կոմիտեն [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/03/1151587/]հաղորդագրություն[/url] էր տարածել՝ այս տարվա ապրիլի 3-ին Արցախի Պաշտպանության բանակի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Կամոյի Բաբակեխյանի մահվան փաստի առթիվ:
Քննչական կոմիտեից տեղեկանում էինք, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում):
Նշված մահվան դեպքի բացահայտման և օբյեկտիվ քննություն տանելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով Արցախ էին մեկնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանի գլխավորությամբ:
Արդեն Արցախում՝ Ա. Աղաջանյանի գլխավորությամբ, Արցախի ռազմական ոստիկանության Կենտրոնական ապարատի, Ստեփանակերտի և Հադրութի ռազմական ոստիկանության բաժինների քրեական հետախուզության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական հսկայածավալ ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Գ. Բաբակեխյանին մահացու հրազենային վնասվածքը հասցրել է շարքային Ա. Պ.-ն՝ իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգի փողը Գ. Բաբակեխյանի ծնոտի շրջանում դնելով և կրակահերթ արձակելով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մինչ ՀՀ ՊՆ նախարար Դ. Տոնոյանի կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար Ա. Աղաջանյանի Արցախ գործուղելը տպավորություն էր ստեղծվել, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
9491 դիտում
13:36 12-12-2017
Ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը
3766 դիտում
16:59 11-05-2017
Կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ
17005 դիտում
21:12 20-05-2020
Շարքային Հենրիկ Արամյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը