Ջոն Քերին կմեկնի Լոնդոն և Բրյուսել` քննարկելու Brexit-ը
Վաղը` հունիս 27-ին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բրիտանիայի` Եվրամիության կազմից դուրս գալու որոշումից հետո կայցելի Լոնդոն և Բրյուսել, որտեղ նախատեսվում է ԵՄ գերագույն հանձնակատար ֆեդերիկո Մոգերինիի և Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Համոնդի հետ հանդիպում: Այս մասին հայտնում է Reutersը:
Աղբյուրի պնդմամբ` պետքարտուղարի այցը տեղի կունենա ճիշտ այն ժամանակ, երբ Բրիտանիայի կառավարությունը գնահատում է Brexit-ի քաղաքական և տնտեսական հետևանքները:
Նշվում է նաև, որ Ջոն Քերին այցի ընթացքում ուշադրությունը կսևեռի այն հանգամանքի վրա, որ այլ երկրներ նույնպես չլքեն Եվրամիությունը: