2253 դիտում
10:22 24-06-2016
Կառավարությունը ԱԺ օրակարգ է ընդգրկել ՀՕՊ-ը Ռուսաստանին հանձնելու հարցը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ բոլորովին անսպասելիորեն կառավարությունը հունիսի 27-ին հրավիրած ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգ է ընդգրկել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը:
Պայմանագիրն ԱԺ գլխադասային՝ արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է դեռևս հունիսի 3-ին, սակայն թե՛ հունիսի 6-ին սկսված հերթական քառօրյայում, թե՛ 3-17-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նստաշրջաններում այն չքննարկվեց:
Երեկ մի ուշագրավ հրապարակում էր տեղի ունեցավ: «Հունիսի 21-23-ը աշխատանքային այցով Մոսկվայում է եղել ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղական Դավիթ Տոնոյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը»,- տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:
Արդյոք ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների այս այցը, հանդիպումները նշանակո՞ւմ են, թե արդեն վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանն ի վերջո կմատակարարի 200 մլն դոլար արժողությամբ զինտեխնիկան, որի վերաբերյալ փաստաթղթերը ՀՀ ԱԺ-ն մեկ տարի առաջ է վավերացրել, բայց այդպես էլ չի ստացել այդ զենքը:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը թեև չհաստատեց, բայց նաև չհերքեց, որ հանդիպումներն ու պայմանավորվածությունները վերաբերում են հենց այդ զինտեխնիկային, որի առաքումը ՌԴ-ն անհասկանալի պատճառներով հետաձգում է: «Չեմ կարող ասել, ՀՀ-ն ՌԴ-ի հետ զենքի ձեռքբերման երկարաժամկետ ծրագրեր ունի, իսկ այդ 200 մլն դոլարը դրամց մի մասն է»,-պատասխանեց նա:
Իսկ թե ՀՕՊ համաձայնագիրն այս արտահերթի օրակարգ ընդգրկելն ինչ կապ ունի ՊՆ պաշտոնյաների այս այցի և ձեռք բերված պայմանավորվածությունների հետ՝ դժվար է ասել: Միգուցե դրական տեղաշարժ կա զենքի մատակարարման գործում, որ հայկական կողմն էլ իր հերթին շտապում է ընդունել համաձայնագիրը: Հիշեցնենք, որ օրեր առաջ իշխանությունների ներկայացուցիչները չէին բացառում այդ կապը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3744 դիտում
10:53 28-02-2018
Ինչու ՀՀԿ-ն միաձայն որոշեց ԱԺ օրակարգ ընդգրկել Մարտի 1-ի վերաբերյալ ԵԼՔ-ի նախագիծը. «Հայկական ժամանակ»
2130 դիտում
18:54 01-04-2021
Արցախի նախագահը կեղծ օրակարգ է որակել Կարմիր Շուկան հանձնելու մասին տեղեկությունները
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»