4954 դիտում
12:57 23-06-2016
ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՀՀ նախագահին զեկույցով ներկայացրել է ապրիլյան մարտական գործողություններից հետո ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունը
Հայկական երկու հանրապետությունների փոխհամագործակցության ծրագրի շրջանակում հունիսի 22-ին աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ այցելել է շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր, շփվել տեղի հրամանատարության ու զինծառայողների հետ:
Այնուհետև բանակի շտաբում տեղի է ունեցել հանդիպում բանակի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Իր զեկույցում բանակի հրամանատարը մանրակրկիտ ներկայացրել է ապրիլյան մարտական գործողություններից հետո ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունը, առաջնագծում կատարված և կատարվող ինժեներական ու ամրաշինական աշխատանքների ընթացքը և անդրադարձել բանակաշինության ոլորտում իրականացվող այլ գործընթացների:
[b]
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2030 դիտում
21:02 07-04-2016
ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Այս բաժնից
844 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
826 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
925 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար