62647 դիտում
15:53 02-11-2018
Նոր մանրամասներ՝ Գյումրիում 20-ամյա ՌԴ քաղաքացուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու դեպքից. հակառակ կողմը պնդում է, որ քննիչն անհեթեթ և ոչ իրավաչափ գործողություններ է կատարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Էդգար Թումասյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց իր պաշտպանյալ՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 28-ամյա Հրաչյա Շ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում փաստաբանն ասում էր. «Երեկ՝ նոյեմբերի 1-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էր ներկայացրել Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի իմ պաշտպանյալի նկատմամբ, ով կասկածվում է Գյումրիում 20-ամյա Եվգենյա Դ.-ի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ։
Թե ես, թե կասկածյալի հարազատները, ընկերներն ու հարևանները վստահ են, որ այդ կինը սուտ մատնություն է տվել ու հավատում ենք, որ դատարանը անաչառ գտնվի և քննիչի միջնորդությունը կմերժի, սակայն դատարանը քննիչի անհեթեթ միջնորդությունը բավարարեց։ Դատարանը պատճառաբանել է, որ քննիչի միջնորդությունը պետք է բավարարի, քանի որ իբրև թե իմ պաշտպանյալը ազատության մեջ մնալով՝ կխոչընդոտի նախաքննությանը։ Սակայն ունենք բազմաթիվ փաստեր, որ պաշտպանյալս անմեղ է։ Հիմա դիմել ենք Վերաքննիչ քրեական դատարան, սպասում ենք, թե երբ դատարանը նիստ կնշանակի, որպեսզի բողոքարկենք Շիրակի մարզի ընդանուր իրավասության դատարանի որոշումը»։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի գյումրեցիներ էլ, ովքեր ճանաչում էին կասկածյալին, տեսախցիկի առաջ չնկարահանվելու պայմանով ասում էին. «Եթե օբյեկտիվ նախաքննություն գնար, էդ տղեն նույնսկ չէր ձերբակալբի, այլ սուտ մատնության համար մեղադրանք կառաջադրվեր այդ կնոջ նկատմամբ։ Մինչդեռ քննչական բաժինը ծածկադմփոց է անում ու անհեթեթ փաստերի հիման վրա եզրակացություն է կատարում։ Թող, եթե իրենք վստահ են իրենց մաքրության վրա, ինչի՞ փաստաբանի շատ միջնորդությունների մասին տեսակետները հրաժարվում են լսել։ Փաստաբանը և մի քանի վկաներ հինավորում են, որ այդ կինը շառ է անում։ Բայց քննիչը 2 ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու իրենն է պնդում; Մենք չենք ասում՝ ով է ճիշտ, ով սխալ։ Մենք պնդում նք, որ էդ տղան սուտ մատնության զոհ է դառնում»։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է փաստաբան Է. Թումասյանի հարցազրույցը խնդրի վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/30/1108867/?fbclid=IwAR3Gq1leq-fWhaYyePS3BMtBzv1-DPdoJscdn3Qq7pOkS8hscO47b6jHEKM]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում բռնաբարություն կամ բռնաբարության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել էր Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Հրաչյա Շ.-ն։
Ինչպես հայտնլ էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 29-ին Ոստիկանության Մուշի բաժին էր դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 20-ամյա Եվգենյա Դ.-ն, ով հայտնել էր, որ առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում, երբ ինքը տանը մենակ էր եղել, դուռը թակել էին։ Այնուհետև նա դուռը բացել էր և առանց նայելու, թե ով է, մտել էր բաղնիք, որից հետո հետևից ներս էր մտել իրեն անծանոթ մի երիտասարդ, ով դանակը պահել էր իր վրա, սպառնացել, որ ձայն չհանի, հակառակ դեպքում կվնասի իրեն։
Ինքը, երբ փորձել էր աղմուկ բարձրացնել, այդ անծանոթ երիտասարդը փակել էր բերանը և գլուխը հարվածել պատին, իսկ հետո ստիպողաբար իրեն տարել էր ննջասենյակ ու ասել, որ ինքը պետք է իրենը լինի ու սկսել էր ձեռք տակ կրծքերին, ոտքերին և ինտիմ հատվածներին։ Դրանից հետո ինքը վատացել էր, ու երբ երիտասարդը իրեն ջուր բերելու համար մտել էր խոհանոց, ինքը կարողացել էր տանից փախնել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր կասկածյալի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի Մարմարաշեն խճուղուց բերման էր ենթարկվել, այնուհետև Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքից հետո ձերբակալվել էր։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված