ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված մուլտֆիլմերի ցուցադրություն՝ կինոթատրոններում
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, «Մոսկվա», «Կինո Պարկ» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում, ս. թ. հունիսի 20-ից մեկնարկել է հայկական մուլտֆիլմերի ցուցադրման ծրագիրը:
Նպատակը երեխաներին հայկական արտադրության մերօրյա մուլտֆիլմերին ծանոթացնելն է:
Ծրագրի շրջանակում ցուցադրվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված մուլտֆիլմերը` «Վիշապագորգ» /ռեժիսոր՝ Գայանե Մարտիրոսյան/, «Սասնա Ծռեր» /ռեժիսոր՝ Արման Մանարյան/, «Զարմանադարան» /ռեժիսոր՝ Անդրանիկ Թորոսյան/, «Գորտը» /ռեժիսոր՝ Անդրանիկ Թորոսյան/, «Տարաշխարհիկները» /ռեժիսոր՝ Գայանե Մարտիրոսյան/, «Մի անգամ մի օր» /ռեժիսոր՝ Նաիրա Մուրադյան/ մուլտֆիլմերը: