211652_close_icon
views-count41283 դիտում article-date 11:17 21-06-2016

75-ամյա վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով գնում էր մանկապարտեզ` երեխայի հանդեսին. վարորդն ու հետիոտնը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում 75-ամյա Միշա Իսայելյանը իր վարած Opel Vectra մակնիշի 03 ՏՏ 956 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադը հետիոտնին տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տեղում ՃՈ աշխատակիցների կանչով ժամանեց մեկ այլ շտապօգնության բրիգադ, քանի որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նրան էլ տեղափոխեցին հիվանդանոց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ հետիոտնը վրաերթի է ենթարկվել հետիոտնի համար թույլատրելի հատվածով անցնելիս, իսկ բնակիչներն էլ բազմաթիվ անգամ դիմել են Երևանի քաղաքապետարան և Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարությանը, որպեսզի նշված հատվածում տեղադրեն վերգետնյա անցում, սակայն ամեն անգամ պատասխանատուները պատասխանել են` «Պոսլե զավտրա»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթի ենթարկված կինը գնալիս է եղել մանկապարտեզ` երեխայի հանդեսին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր