2583 դիտում
10:26 21-06-2016
Առաջինն ուտում է, երկրորդն օգտվում, երրորդը՝ գրգռում, իսկ իրավիճակը գնալով վատանում է. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանում կուսակցությունները լինում են երեք տեսակի՝ 1/ իշխող (ՀՀՇ, հիմա ՀՀԿ)՝ դա մի խումբ է, որի նպատակը, պարզ ասած, «ուտելն» է, 2/ իշխողի արբանյակ (տարբեր ժամանակներում տարբեր էին), որոնց նպատակ ունեն «կողքից օգտվել», և 3/ ընդդիմադիր (էլի փոփոխական են)։ Վերջիններս 25 տարի է՝ նույն բանն են ասում՝ «հեսա մի քանի ժամից, մի քանի օրից կամ մի քանի ամսից մենք իշխանությունը կվերցնենք և մեր ժողովրդի համար երջանիկ, բարեկեցիկ կյանք կապահովենք»։ Հարցնում ես՝ «իսկ ինչո՞ւ է կյանքն այդքան ուրախ դառնալու»։ Պատասխան. «Ո՞նց թե ինչու։ Որովհետև սրանք գող-ավազակ են, իսկ մենք ազնիվ, պարկեշտ, ազգիս նվիրված մարդիկ ենք։ Հեսա մենք այնպիսի ծանր, այնպիսի խոցող բառեր կասենք իշխանությունների հասցեին, որ ժողովուրդը կգրգռվի՝ դուրս կգա փողոց, և մենք կիրականացնենք իշխանափոխություն»։
Այդպիսին Է Հայաստանի 25 տարվա քաղաքական համակարգը, որը բոլոր երեք խմբերին քիչ թե շատ հանգիստ կյանք է ապահովում, որովհետև առաջին երկուսին հաճելի է «ուտելը», երրորդին հաճելի է պառլամենտական և այլ ամբիոններից վերոհիշյալ բառերը հնչեցնելը («սպիտակ ջարդ», «թուրքից բեթար», «դավաճանություն», «երկիրը կործանվում է»), իսկ քաղաքացիների մեծ մասին հաճելի է լսել այդ բառերը՝ սիրտը հովացնելու առումով։ Այդ համակարգի պայմաններում իրավիճակն իսկապես գնալով վատանում է՝ թե՛ տնտեսական և թե՛ արտաքին քաղաքական առումով»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6465 դիտում
16:26 10-11-2014
Գերությունից վերադարձած 53-ամյա Սարգսի վիճակը գնալով վատանում է. նա տեսիլքներ է ունենում և գոռալով փախչում
2868 դիտում
10:18 03-03-2015
Ն. Նազարյանի պաշտոնանկությունից հետո նրա գործերը գնալով վատանում են. Ժողովուրդ
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1495 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»