211652_close_icon
views-count4158 դիտում article-date 09:37 21-06-2016

Հանցավոր խմբին ֆինանսավորողը եվրոպացի սփյուռքահայ է. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նորք-Մարաշում 2015 թվականին վնասազերծված հանցավոր խմբի գործով սենսացիոն նորություններ կան։ Օրերս Եվրոպայից Հայաստան բերման է ենթարկվելու մի սփյուռքահայ, որը ֆինանսավորել է բանդայի պատվիրատուին։ Հայտնի է, որ նա եվրոպական երկրներից մեկի քաղաքացի է, իսկ թե ինչ շահագրգռվածություն ուներ նա՝ Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու համար, հավանաբար պարզ կդառնա նրա հարցաքննությունից։ Սակայն ավելի ու ավելի է հաստատվում այն վարկածը, որ Եվրոպայից ու Ավստրալիայից Հայաստան եկած մի քանի սփյուռքահայեր նպատակադրվել էին Հաայստանում նարնջագույն հեղաշրջում իրականացնել։ Մեր տեղեկություններով՝ օտարերկրացին վատ է խոսում հայերեն և հարցաքննությանը մասնակցելու է թարգմանչի միջոցով։ Ըստ մեզ հասած լուրերի՝ այն երկրի դեսպանատունը, որի քաղաքացուն բերման են ենթարկելու, երաշխիքներ է տվել, որ բերման ենթարկված սփյուռքահայը մեկ շաբաթից ազատ է արձակվելու, և նրան թույլատրվելու է մեկնել Հայաստանից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր