3912 դիտում
09:17 31-03-2016
Նոյեմբերի 25-ին վնասազերծված հանցախմբի ֆինանսավորողը ՀՀ քաղաքացի է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, որը անցած տարվա նոյեմբերի 25-ին վնասազերծված «հանցախմբի» գործը քննող քննչական խմբի ղեկավարն է, երեկ հայտարարեց, թե իրենք գործով անցնող բոլոր մարդկանց շրջանակը պարզել են: Ըստ այդմ, մեղադրանք է առաջադրվել 33 անձանց, որոնցից մեկը հենց խմբին ֆինանսավորողն է: Համբարձումյանը, սակայն, չցանկացավ ասել, թե տվյալ անձը ով է:
Նշեց միայն, որ խմբին նա տրամադրել է մոտ 65 հազար դոլար գումար և որ նա ՀՀ քաղաքացի է, բնակվել և գործել է Հայաստանում: Ըստ նրա՝ «հանցախումը» պլանավորել է Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնել և այդ նպատակով սկսել է պատրաստվել դեռևս անցած տարվա մայիսից:
Վերը նշված գումարը Հայաստանի համար բավականին լուրջ թիվ է, ուստի, ակնհայտ է, որ նման գումարը նույնիսկ միջին մակարդակի գործարարը չէր կարող հատկացնել ինչ-որ «ռոմանտիկների»: Ուստի իրական են դառնում «օդում կախված լուրերն» այն մասին, որ ֆինանսավորողը, այնուամենայնիվ, հենց Սերժ Սարգսյանի հովանավորյալներից է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3252 դիտում
09:06 17-03-2016
Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի անդամները բացահայտել են, թե ով պետք է պայթեցներ ինքնաթիռը. «Ժողովուրդ»
4155 դիտում
09:37 21-06-2016
Հանցավոր խմբին ֆինանսավորողը եվրոպացի սփյուռքահայ է. «Իրավունք»
Այս բաժնից
925 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
868 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»