Եվրո-2016. ՈւԵՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին թույլ չի տվել Ուելսի հետ խաղալ սգո թևկապներով
ՈւԵՖԱ-ն մերժել է Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի խնդրանքը, որպեսզի Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2016-ում Ուելսի հետ հանդիպմանը խաղադաշտ մտնեն սգո թևկապներով:
Ռուս ֆուտբոլիստները դրանով ցանկանում էին հարգանքի տուրք մատուցել Կարելիայում զոհված մոսկվացի աշակերտների առթիվ:
Նշենք, որ հունիսի 18-ին Կարելիայի ճամբարներից մեկում հանգստացող աշակերտներն ու հրահանգիչները երեք նավակներով Սյամոզերո լճում արշավի ժամանակ փոթորիկի տակ էին ընկել: Զոհվել էր 14 երեխա:
Հիշեցնենք, որ Ռուսաստան-Ուելս հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: