Ապրիլյան պատերազմում ոտքի վերջույթները կորցրած տղաներն արդեն պրոթեզավորվել են և սկսել ինքնուրույն քայլել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլյան քառօրյա պատերազմից ավելի քան երկու ամիս է անցել, սակայն դեռևս ակտիվորեն շարունակվում է մարտական գործողությունների հետևանքով ծանր վիրավորումներ ստացած տղաների բուժման գործընթացը:
Ներկայացվող տեսանյութը անդրադարձ է նրանցից երկուսի` նախկին ժամկետային զինծառայողներ Շանթ Ղազարյանի և Արման Ավետիսյանի ապաքինման գործընթացին ու նրանց առաջիկա պլաններին:
Նշենք, որ քառօրյա պատերազմի հետևանքով Արման Ավետիսյանն ու Շանթ Ղազարյանը զրկվել էին ոտքի ստորին վերջույթներից, սակայն նրանք արդեն պրոթեզավորվել են և կարողանում են ինքնուրույն տեղաշարժվել, մարմնամարզությամբ զբաղվել ու նույնիսկ հեծանիվ վարել:
Տղաներին ոգևորելու, իր փորձով ու ունեցած հաջողություններով կիսվելու համար պրոթեզավորման կենտրոն հաճախ է այցելում մայոր Սարգիս Ստեփանյանը, ով 2014թ. հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս ականի պայթյունից ծանր վիրավորում էր ստացել և զրկվել մեկ ձեռքի ու երկու ոտքերի վերջույթներից: Թե՛ Արմանի, և թե՛ Շանթի առաջիկա պլանները կապված են ուսման հետ:
Սեպտեմբերից Արմանը կհաճախի Ագրարային, իսկ Շանթը` Տնտեսագիտական համալսարան` տարիներ անց նաև մասնագիտական գիտելիքներով հայրենիքին օգտակար լինելու տրամադրվածությամբ ու պատրաստակամությամբ: