211652_close_icon
views-count2247 դիտում article-date 17:00 17-06-2016

Արմանը նախկին կնոջից վրեժխնդիր լինելու համար ի՞նչ քայլի է դիմել եւ նրա հետ միասին ո՞ւմ է փորձել վնասել

Արման Աղամալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ անձնական լարված փոխհարաբերությունների մեջ գտնվելով իր նախկին կնոջ՝ Ն. Խաչատրյանի և նրա ծնողների հետհրկիզման եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու դիտավորությամբ, նավթամթերք է լցրել Հ. Խաչատրյանին պատկանող բնակարանի դռան դիմաց եղած ռետինե փռվածքի և դռան վրա ու հրկիզել, որի հետևանքով ոչնչացվել է ռետինե փռվածքը, վնասվել է դռան դրսի կողմի արտաքին երեսապատված փայտյա կառուցատարրերը, որից հետո առաջացած բաց կրակը տարածվելով վնասել է Պ. Հովհաննիսյանին պատկանող բնակարանի դռան դրսի կողմից արտաքին հատվածի վերնամասը՝ պատճառելով զգալի չափի՝ 51500 ՀՀ դրամի վնաս։ Այսինքն, մեղադրվում է ՀՀ քրեական օրենգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր