16333 դիտում
13:16 30-05-2016
Գառնիկը, կնոջից տեղեկանալով անհավատարմության մասին, ինչպե՞ս է փորձել վրեժխնդիր լինել նրա սիրեկանից
Գառնիկ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կնոջից տեղեկանալով համագյուղացի Ա. Ղուկասյանի հետ սեռական հարաբերություն ունենալու մասին, վերջինիցս վրեժխնդիր լինելու շարժառիթով, նրա գույքը վնասելու դիտավորությամբ օրինական կարգով իրեն պատկանող ՏՈԶ-63 տեսակի երկփողանի, У-4864 գործարանային համարի որսորդական ողորկափող հրացանից երկու անգամ կրակել է Ա. Ղուկասյանի ննջասենյակի պատուհանին և բաց պատշգամբին՝ վնասելով նրան պատկանող գույքը, որի հետևանքով պատճառել է զգալի չափերի՝ 91.402 ՀՀ դրամի գույքային վնաս:
Բացի այդ, նա 1990-ական թվականներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ ապօրինի ձեռք է բերել պայթուցիկ նյութ հանդիսացող 331.1 գրամ քաշով հրետանային կրակոցի բաղադրիչ հանդիսացող վառոդի զանգված և 31.22 գրամ խոշոր տրամաչափի փամփուշտների համար նախատեսված վառոդային լիցք, որոնք ապօրինի փոխադրել և պահել է իր բնակարանում:
Այսինքն, նրան մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով:
Խափանման միջոց ընտրվել է գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1950 դիտում
13:51 12-02-2014
Կնոջը կասկածելով դավաճանության մեջ՝ աներորդու հետ փորձել է վրեժխնդիր լինել նրա սիրեկանից
2214 դիտում
17:00 17-06-2016
Արմանը նախկին կնոջից վրեժխնդիր լինելու համար ի՞նչ քայլի է դիմել եւ նրա հետ միասին ո՞ւմ է փորձել վնասել
Այս բաժնից
754 դիտում
09:42 22-11-2024
Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան