211652_close_icon

Շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղադրումը հետաձգվում է. միջնորդները փող չեն գտնում. «Հայկական ժամանակ»

views-count1248 դիտում article-date 10:16 16-06-2016
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծում հետաքննության մեխանիզմների տեղադրումն առայժմ հետաձգվում է, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները դրա համար անհրաժեշտ ֆինանսավորումը չեն գտնում։ Մեխանիզմների ներդրման համար բավականին մեծ գումար է անհրաժեշտ, քանի որ այն ենթադրում է հատուկ տեխնիկական միջոցների ներդրում ու դրանց մշտական սպասարկում։ Մինչ գումարի հարցը լուծվի. բավական ժամանակ կանցնի։ Իշխանությունների մոտ մտահոգոթյուն կա, որ այս տարի շփման գծում հետաքննության մեխանիզմները չեն ներդրվի։ Այնպես որ, հունիսի 20-ին Սանկտ–Պետերբուրգում տեղի ունենալիք Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպման ժամանակ դժվար թե ինչ-որ առաջընթաց գրանցվի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր