1462 դիտում
10:11 05-06-2019
Արցախա-ադրբեջանական շփման գծում վերահսկող միջազգային մեխանիզմների ներդրումն անհետաձգելի է. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Կարծես թե սկսում է հաստատվել ավելի վաղ արված մեր այն ենթադրությունը, որ հայկական պաշտոնական դիվանագիտությունը փորձում է վերադառնալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածություններով սահմանված՝ շփման գծում հրադադարի խախտումների մեխանիզմների ներդրման գաղափարին, որը փաստացի թաղվել էր Դուշանբեի՝ Ալիև-Փաշինյան «վերելակային» պայմանավորվածությունների արդյունքում:
Հիշեցնենք՝ նման ազդակ էր օրերս ԱԳՆ-ի հնչեցրած հայտարարությունը, որտեղ այս միտքն էր ընդգծված. «Վերջին միջադեպն ընդգծում է հնարավորինս սեղմ ժամկետներում հրադադարի խախտումների ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմի ներդրման վերջնականացման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հրատապությունը՝ համաձայն Ադրբեջանի՝ 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունների»:
ԱԳՆ-ի հիշատակած հայտարարությունից հետո, իշխանական (և ոչ միայն) քաղաքական մեկնաբաններն ու վերլուծաբանները սկսեցին ակտիվորեն միանալ այդ գաղափարին, թե պետք է օր առաջ կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ու դրան զուգահեռ էլ, զգացվում է, որ հատկապես արևմտյան ուղղվածություն ունեցող մեր տեղական քարոզչամեքենան ևս փորձում է ակտիվորեն առաջ տանել այդ նույն մոտեցումը: Բնականաբար, նույն տեսլականին արագորեն միացավ նաև Ստեփանակերտը. Արցախի ԱԳ նախարարության հայտարարության համաձայն. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմը վերահսկող միջազգային մեխանիզմների ներդրումն անհետաձգելի է»:
Իհարկե, կարելի է հասկանալ Արցախի այդ պաշտոնական մոտեցումը. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման պահանջներից Ստեփանակերտը երբևէ հետ չէր էլ կանգնել, հիմա խոսում են նույն բանից, ինչը պնդել են մշտապես»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»