3438 դիտում
20:15 15-06-2016
Վերջին հրաժեշտը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում հայ ժողովրդական երգարվեստի չգերազանցված գագաթ Օֆելյա Համբարձումյանին
Մայրաքաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում մարդիկ հրաժեշտ են տալիս հայ ժողովրդական երգարվեստի մեծագույն երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին, ով կմնա որպես ՝ Սայաթ Նովայի, Ջիվանու, Շերամի ստեղծագործությունների անզուգական կատարող:
Այստեղ են ՀՀ քաղաքացիներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«ՕՖելյա Համբարձումյանը լեգենդ էր, հայ ժողովրդական երգի թագուհի, մենք իրոք մեծություն կորցրեցինք արվեստի դաշտում»,- լրագրողների հետ զրույցում երգչուհու կորստի կապակցությամբ իր խոսքն ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ , գնահատելով Օֆելյա Համբարձումյանի ավանդը հայ երգարվեստի տարածման ու զարգացման գործում նշեց, որ Օֆելյա Համբարձումյանի ձայնը, երբ հնչում էր, ժողովրդին ոտքի էր կանգնեցնում:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով, Օֆելյա Համբարձումյանը աշուղական, ժողովրդական արվեստը բարձրացրեց մի ուրիշ մակարդակի և դրեց այն ճիշտ տեղում, որ պետք է զբաղեցներ:
«Սովորաբար, երբ որևէ մեկի վաստակն ուզում ենք գնահատել, ասում ենք՝ հատուկ դերակատարություն ուներ: Շատ անգամ միգուցե մեխանիկորեն ենք արտասանում, բայց Օֆելյա Համբարձումյանի դեպքում կարող ենք վստահորեն ասել: Նա ստեղծեց կատարողական արվեստի մի դպրոց, որից դեռ սերունդները կօգտվեն»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը մահացել է հունիսի 13-ի առավոտյան, 91 տարեկանում:
Նրա հուղարկավորությունը կկայանա վաղը, իսկ աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:
Նմանատիպ նյութեր
6733 դիտում
14:41 16-06-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը վերջին հրաժեշտն է տվել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին
1910 դիտում
15:04 09-01-2015
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին
6490 դիտում
21:11 31-05-2016
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Մհեր Դավոյանի հոգեհանգստյան արարողությունը