211652_close_icon
views-count34886 դիտում article-date 11:50 15-06-2016

Երևանում պաշտոնյան չկարողացավ իր կողմից գիշերը հողազավթման գործընթացը ավարտին հասցնել. քաղաքապետն ու վարչական շրջանի ղեկավարը օրենքի շրջանակում «բամփեցին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների պատասխանատուները բնակչությանը հորդորում են, որպեսզի ապօրինի ու զարտուղի ճանապարհներով մայրաքաղաքում հողազավթումներ չանեն, որոշ պաշտանյաներ դրսևորում են ջայլամի քաղաքականություն և, ասես գլուխները ջայլամի նման ավազի մեջ մտցրած ասում են, թե իրենք ոչ մի ապօրինի գործողություններ չեն կատարում: Այսօր` հունիսի 15-ին, Երևանի քաղաքաղապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ Շենգավիթ վարչական շրջանում Գարեգին Նժդեհ փողոցի 4-րդ շենքի (ժողովրդին հայնտի Կինո Սևանի) բակում ապամոնտաժվեց նույն շենքի բնակիչ Աշոտ Մարգարյանի կողմից գիշերը գաղտագողի տեղադրած երկաթյա ավտոտնակը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Մարգարյանը ասում էր. «Իմ բոլոր գործողություններն օրինական են, ոչ մի անօրինական գործողություն իմ կողմից չի կատարվել և երկաթե ավտոտնակն էլ ժամանակավոր եմ տեղափոխել, քանի որ իմ նախկին ավտոտնակի տարածքը հատկացրել էին Քվանտ վարժարանին: Վարժարանը այդ ամբողջ տարածքը վերանորոգելու և բարեկարգելու է, ինչը բխում է նաև բնակիչների ու Քվանտում սովորող աշակերտների շահերից: Օպերատիվորեն նշված վայր էին ժամանել Երևանի քաղաքապետի և Շենգավիթ վարչական շրջանի պատասխանատուները, իսկ նրանց Ա. Մարգարյանը ինչ-որ դարն ապրած տեղեկանքով փորձում էր համոզել, որ ինքը օրինական է գործել: Քաղաքապետարանի պաշտոնյան, երբ նրան հայտնեց, որ իր կատարած քայլը հողազավթում է, ինչի համար ինքը ենթարկվելու է վարչական պատասխանատվության` տուգանվելով 400 հազար դրամ, ինչպես ժողովուրդն է ասում, միանգամից դարձավ «խոնարհ հարս» ու սկսեց արդարանալ, թե ինքը չի տեղափոխել: Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում նշում էին. «Շշնորհակալ ենք Երևանի քաղաքապետից, վարչական շրջանի ղեկավարից, որ օպերատիվորեն արձագանքեցին»: Վերջիններս տեղեկացրեցին, որ վերամբարձ կռունկով ավտոտնակը տեղափոխվելու է քաղաքապետարանի հատուկ պահպանվող վայր, իսկ նշված բակում կտնկվեն ծառեր, կտեղադրվեն երեխաների համար անհրաժեշտ խաղային կոնստրուկցիաներ և կբարեկարգվի բակը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ գիշերը գաղտագողի ավտոտնակը չթույլատրված տեղում տեղադրած Ա. Մարգարյանը նախկինում աշխատել է հարկային ծառաությունում, իսկ այս պահին աշխատում է կադաստրում: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր