Շենգավիթի ոստիկանների օպերատիվ արձագանքը տվեց իր արդյունքը. վճարային տերմինալը թալանողը չկարողացավ գործն ավարտին հասցնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջին ամիսներին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավոությամբ Շենգավիթ վարչական շրջանում կարողացել են կանխել և նախականխել բազմաթիվ հանցագործություններ, ինչպես նաև տաք հետքերով հայտնաբերել հանցագործություն կատարողին կամ կատարողներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 21-ին, հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվում ոստիկանության Շենգավիթի բաժին, որ Բագրատունյաց պողոտայում «Ozon»-ի հարևանությամբ գտնվող վճարային տերմինալը մեկ հոգի փորձում է կոտրել:
Օպերատիվորեն ժամանում են Շենգավիթի ոստիկանության բաժնի ծառայողները՝ հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան Սահակյանի գլխավորությամբ և գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված վայրից ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափում Երևանի բնակիչ 31-ամյա Մուշեղ Մ.-ին:
Փաստերի ճնշման տակ վերջինս խոստովանում է, որ ինքը կոտրել է վճարային տերմինալի ապակին և փորձել է այնտեղ եղած դրամապահոցից գումար գողանալ, սակայն ոստիկանների կողմից կանխվել է այդ ամենը:
Դեպքի փաստով Շենգավիթի ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։