211652_close_icon
views-count2065 դիտում article-date 19:36 11-06-2016

Մ.թ.ա 3000 թ. Եգիպտոսում մարդկանց կողմից առաջին անգամ կիրառվեց քամու էներգիան՝ առագաստանավի տեսքով

Առագաստները կլանում էին քամու էներգիան՝ նավը ջրի վրայով տեղափոխելու համար։ Հացահատիկ աղալու համար նախատեսված ամենավաղ հողմաղացներն ի հայտ եկան մ.թ.ա 2000 թվականին հնագույն Պարսկաստանում։ Այս հին սարքերը բաղկացած էին մեկ կամ երկու ուղղահայաց փայտե չորսուներից, որոնց գագաթում գտնվում էր աղացաքարը՝ ամրացված քամուց պտտվող ձողերին։ Հացահատիկ աղալու համար քամու էներգիան գործի դնելու գաղափարը արագորեն տարածվեց Միջին Արևելքում։ Մ.թ.ա 11-րդ դարից սկսած եվրոպական խաչակիրներն իրենց հետ հայրենիք բերեցին այդ միտքը, և ծնվեց մեզանից շատերին ծանոթ հոլանդական տիպի հողմաղացը։

Նմանատիպ նյութեր