211652_close_icon
views-count2005 դիտում article-date 13:01 10-06-2016

Ցանկացած ժամանակահատված քաղաքական ուժերը ստանում են «վնասվածքներ». Աղվան Վարդանյան

«Քաղաքական ուժերը վնասվածքներ ամեն օր են ստանում՝ ամենօրյա գործի մեջ, դա հասարակության արձագանքն է, վերաբերմունք է, այնպես որ մեր գործն ավելի բարդ է քան լրագրողներինը: Վերջին շրջանում  քաղաքական մթնոլորտը ավելի լարված է»,- այս մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն` այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով, հարցին, թե քաղաքական ուժերը ստացե՞լ են «վնասվածքներ» համագործակցության հուշագիրը ստորագրելուց հետո: «Հիմա ես ինչ պիտի անեմ: Ես իմ նախաբան խոսքի մեջ մի բառ ասեցի և պարզվեց մի ամբողջ լրագրողական հանրության սևեռումն այդ մեկ «վնասվածք» բառը եղավ: Ես համաձայն չեմ նման մտածողության, նման աշխատանքի հետ, բայց դա ձեր գործն է, ձեր իրավունքն է: Այո՛, ստացել ենք, բայց դա կապ չունի համաձայնագրի հետ»,- խոստովանեց Աղվան Վարդանյանը:

Նմանատիպ նյութեր