10434 դիտում
22:29 09-06-2016
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը 2 տարեկան է․ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» շարունակում է ակտիվորեն համագործակցել ԶՈՒ ռազմաբժշկական վարչության հետ:
Ամփոփելով երկու տարվա գործունեությունը` ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, տիկին Ռուզաննա Խաչատրյանը, ՀԿ խորհրդի անդամները, քաղաքացիական և զինվորական բժիշկները հույս են հայտնել, որ հայ զինծառայողների անձնվեր ծառայության շնորհիվ հետայսու ևս անխախտ կլինեն հայրենի եզերքի սահմանները, իսկ հասարակական կազմակերպության առաքելությունը, ինչպես նախկինում և այսօր, այնպես էլ առաջիկայում կշարունակի մնալ նույնը` գործել հանուն զինվորի առողջության: