211652_close_icon
views-count984 դիտում article-date 17:06 26-09-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է բրազիլահայ գործարար Սարգիս Կարամեկյանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է բրազիլահայ գործարար Սարգիս Կարամեկյանին: Հանդիպման նպատակն էր հայ-բրազիլական առևտրա-տնտեսական կապերի ընդլայնմանը և համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի քննարկումը: Պարոն Կարամեկյանը տեղեկացրել է, որ վերջերս Սան-Պաուլո քաղաքում ստեղծվել է Բրազիլիա-Հայաստան առևտրային պալատ, որը հետաքրքրված է Հայաստանում արտադրվող ագրոպարենային ապրանքների արտահանմամբ դեպի Բրազիլիա: Նա նշել է, որ Հայաստանում գտնվելու ընթացքում ծանոթացել է տեղական արտադրատեսակներից շատերին և համոզված է, որ դրանք մրցունակ տեղ կարող են գրավել բրազիլական շուկայում: Համակարծիք լինելով հյուրի հետ` նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է պարոն Կարամեկյանին 2015 թվականին Սան-Պաուլոյում կազմակերպել հայ-բրազիլական բիզնես-ֆորում, որը հնարավորություն կընձեռի կողմերին ծանոթանալ երկու երկրներում թողարկվող պարենային ապրանքներին և խթան կհանդիսանա գործարար կապերի հաստատմանը: «Հայաստանն ունի հնարավորություններ Բրազիլիա արտահանելու գինիներ, հյութեր, պահածոներ և այլն: Վստահ եմ, որ հայկական արտադրանքը մեծ հետաքրքրության կարժանանա բրազիլական շուկայում», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը նաև նպատակահարմար է համարել մշակել և նախապատրաստել ստորագրման երկկողմ համագործակցության համաձայնագիր:

Նմանատիպ նյութեր