211652_close_icon
views-count115942 դիտում article-date 11:26 08-06-2016

Էջմիածնի ոստիկաններն ու քննիչները վնասազերծել են հրազենով սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվող 21-ամյա երիտասարդին, ով թաքնվում էր դատարանում աշխատող ազգականի տանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ որոշ էջմիածինցիներ այս օրերին ակտիվորեն քննարկում են օրեր առաջ Էջմիածին քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուք-վիճաբանության և այդ ժամանակ տեղի ունեցած կրակոցների փաստով հարուցված քրեական գործի ապագան՝ հայտարարելով, թե իբրև Էջմիածինը դարձել է Սիցիլիա և հանցագործությունը չի բացահայտվի, Արմավիրի մարզի ոստիկանները Վաղարշապատի իրենց գործընկերների և Վաղարշապատի քննիչների հետ ապացուցեցին, որ այդ մարդանց ասածները օդ են, և իրենք ամբողջովին տիրապետում են մարզում օպերատիվ իրավիճակին: Գաղտնիք չէ, որ անգամ քաղաքակիրթ երկրներում տեղի են ունենում նմանատիպ էլ ավելի դաժան հանցագործություններ: Այսօր՝ հունիսի 8-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Վաղարշապատ քաղաքում հայտնաբերել են սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվող Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի 9 տան բնակիչ, 21-ամյա Բենիկ Գաբրիելյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունիսի 1-ին, ժամը 20:00-ի սահմաններում Էջմիածնի Թամանյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ շատերի կյանքին վտանգ ներկայացնելու եղանակով իր մոտ եղած ատրճանակից կրակելու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կասկածյալի վնասազերծման աշխատանքները ղեկավարել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը և Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանը: Ոստիկանների և քննիչների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ պրոֆեսիոնալ ձևի վնասազերծել Բ. Գաբրիելյանին, քանի որ չէր բացառվում, որ նա գործի կդներ այն ատրճանակը, որով վիճաբանության ժամանակ կրակել էր մարդկանց ուղղությամբ: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Բ. Գաբրիելյանը հայտնաբերվել է Երևանի դատարաններից մեկում աշխատող իր ազգականի տանը, իսկ այդ ազգականը, իմանալով, թե ինչպիսի ծանր հանցագործություն է կատարել Բ. Գաբրիելյանը, զարթուղի ճանապարհներով փորձել է Վաղարշապատի ոստիկաններին ու քննիչներին համոզել, որպեսզի «կռվի միջից հանեն կրակելու պահը», սակայն մերժում ստանալուց հետո դատարանի աշխատալիցը չի փորձել իր ազգականին մեղայականով ներկայացնել իրավապահ մարմիններին, ինչը կհամարվեր նաև մեղմացուցիչ հանգամանք: Այսօր, երբ ոստիկանները նրա ազգականին բերման ենթարկեցին ոստիկանություն, նա մի քանի ժամ գլխիկոր չափչփում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի բակը ու երևի բերանն էլ բաց մնաց, երբ տեսավ, թե ինչպես ոստիկաններն ու քննիչները վնասազերծեցին իր ազգականին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը առաջիկայում կպարզի այդ վայ-դատավորի աշխատանքի վայրը, ինչի մասին էլ կտեղեկացնենք: Բ. Գաբրիելյանը Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Կարապետյանի որոշմամբ ձերբակալվել է: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/03/86995/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունիսի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հունիսի 1-ին, ժամը 20:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ էլ վիճաբանության մասնակիցներից անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ էր արձակել: Նշված տեղեկությունը պարզելու նպատակով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Մկրտչյանի կողմից ստեղծվել էին օպերատիվ խմբեր և կարճ ժամանակում ոստիկանները պարզել էին, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: Հունիսի 3-ի վաղ առավոտյան, ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով` վիճաբանություն կատարելու կասկածանքով Վաղարշապատի ոստիկանություն էին բերման ենթարկվել էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 15 տան բնակիչ, 25-ամյա Էդուարդ Զարբաբյանը, Էջմիածին քաղաքի Պուշկինի փողոցի 2/գ տան բնակիչներ, եղբայրներ` 30-ամյա Դերենիկ Գալստյանը, 27-ամյա Արտակ Գալստյանը և Էջմիածին քաղաքի Վ. Մամիկոնյան փողոցի բնակիչ, 29-ամյա Հովհաննես Թորոսյանը: Ոստիկանները այնուհետև օպերատիվ տեղեկություններով պարզել էին, որ նշված անձինք Թամանյան փողոցում վիճաբանության և ծեծկռտուքի մեջ էին մտել անհայտ անձանց հետ, որի ժամանակ էլ վիճաբանության մասնակիցներից մեկը իր մոտ եղած և ապօրինի պահվող Մակարով տեսակի ատրճանակից կրակել էր վիճաբանության մասնակիցներից դեպքի վայր ժամանած, Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի 2/ա տան բնակիչ, 25-ամյա Ռոբերտ Հարությունյանին պատկանող Պրիորա Մակնիշի 50 DV 045 համարանիշի ավտոմեքենայի վրա: Մինչ ոստիկանությունում նշված անձինք փորձում էին իրենց կարճ խելքով ոստիկաններին համոզել, որ ոչ մի ծեծկռտուք, վիճաբանություն ու կրակոց չի եղել, Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել էին Պրիորա մակնիշի ավտոմեքենան, որի հետնամասում հայտնաբերվել էր հրազենային կրակոցից առաջացած կլորավուն անցք: Նույն օրը ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի Մակարով տիպի ատրճանակի կրակված փամփուշտի պարկուճ: [b]Կասկածյալ, 21-ամյա Բենիկ Գաբրիելյանը [/b][img]/ups/images/0093571001465371322238569.jpg[/img] [b]Դատարանի աշխատակիցը, ով միջնորդում էր Բ. Գաբրիելյանի համար [/b][img]/ups/images/0112593001465371595171408.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր