1051 դիտում
15:49 15-09-2023
18-ամյա երիտասարդի կողմից իր ազգականի նկատմամբ սպանության փորձ կատարելու վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան․ Քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է 18-ամյա երիտասարդի կողմից կատարված սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի քննությունը, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներն ու առերևոււյթ հանցագործության կատարման շարժառիթը:
Քնությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի ապրիլի 3-ին Երևան քաղաքի Նորքի այգիներ թաղամասում նույն հասցեում բնակվող ազգականների՝ հորեղբոր որդիների միջև տան բակ տանող ճանապարհի բաժանման հետ կապված՝ նախկինում ունեցած հարցի շուրջ առաջացած հերթական խուսակցությունը վերաճել է վիճաբանության։ Դրան միջամտել է նրանցից մեկի 18-ամյա որդին: Սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում վերջինս, իր 47-ամյա հորեղբորն ապօրինաբար կյաքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ կենսական նշանակության օրգաններին՝ պատճառելով բազմաթիվ վնասվածքներ: Սակայն երիտասարդը հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նրա հետագա գործողությունները կանխվել են միջամտած անձանց կողմից:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի 18-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքնությունն ավարտվել է: Վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
973 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
694 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1057 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»