211652_close_icon
views-count52038 դիտում article-date 13:35 07-06-2016

Նոր Նորքի ոստիկանները պարզել են Երևանում գլուխն ամբողջովին վնասված ինքնասպան եղած կնոջ ինքնությունը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները պարզել են երեկ՝ հունիսի 6-ին, Երևանում, Մոլդովական փողոցի 46/1 շենքի բակում հայտնաբերված ինքնասպան եղած կնոջ ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ կինը եղել է Նորք Նորք վարչական շրջանի Մոլդովական 44/3 շենքի բնակիչ, 63-ամյա Ռուզաննա Գրիգորյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վերջինս հաշվառված է եղել Ավանի հոգեբուժական կենտրոնում: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/06/87167/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 46/1 շենքի բակում կնոջ դի կա: Նշված վայր էին ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի, որը 9 հարկանի է, բակում հայտնաբերել էին միջին տարիքի կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները պարզում էին մահացածի ինքնությունը, սակայն նա անճանաչելի էր. գլուխը ամբողջովին վնասվել էր և հարևաններից ոչ ոք չէր կարողանում ճանաչել դին:

Նմանատիպ նյութեր