211652_close_icon
views-count871 դիտում article-date 10:38 20-05-2024

Թեհրանի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքը

Թեհրանի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան լուրից հետո: Այս մասին, ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հայտնել է տնօրենների խորհուրդը:

Նշենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։

«Կործանված ուղղաթիռի հայտնաբերման վայրում ողջ մնացած ուղևորների հետքեր չեն հայտնաբերվել»,- հայտարարել է նա IRIB հեռուստաալիքի եթերում։

Բացի նախագահից, ուղղաթիռի մեջ էին նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» էր կատարել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էբրահիմ Ռաիսիի մահվան հաստատման դեպքում նախագահի լիազորությունները կատարելու է նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերը։
Ըստ ԻԻՀ Սահմանադրության՝ նախագահի առաջին տեղակալը, խորհրդարանի նախագահը և դատական համակարգի ղեկավարը ձևավորելու են խորհուրդ, որն առավելագույնը 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպի նոր նախագահի ընտրությունը։

Նմանատիպ նյութեր